Տավուշի գյուղերն Ադրբեջանի «գրպանը գցելու» Նիկոլի  ունեցած հանձնառությունը, որը նա ստացել է թուրքերից ու նրանց հովանավորներից, սպառնում է Հայաստանի հետագա գոյությանը ոչ միայն այն պատճառով, որ գյուղերի հանձնման հետևանքով Հայաստանի համար ստրատեգիական նշանակության ուղղությունն է կաթվածահար լինելու, երկիր մատակարարվող գազի խողովակն է  վտանգվելու, մի շարք  բնակավայրեր թշնամու ուղիղ նշանառութան տակ են հայտնվելու և այլն, այլև՝ այն, որ կինոն այսքանով չի ավարտվելու. եթե թուրքերն ու Նիկոլը հասկացան, որ չկա դիմադրություն, շատ շուտով բարձրանալու է Սյունիքի, Սևանի ու Երևանի հարցը անխուսափելի կերպով: 

 

Հիմա մի փուլ  է, երբ իշխանություններն ու թշնամիներն անցկացնում են «ջերմաստիճանի ստրուգում», փորձում հասկանալ հանրության հնարավոր ռեակցիան, հասկանալ, թե ասենք կոնկրետ տավուշցիներն ինչպես են այս ամենին հակազդելու, ինչ չափով կամ, առհասարակ, լինելու է հակազդեցոթյուն, թե՝ ոչ: Եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանի տարածքներն էլ զիջելու հարցում հանրությունը խոշոր հաշվով կոմպլեքսներ չունի, ապա Հայաստանի հարցը կարելի կլինի լուծված համարել: 

 

Հետևաբար՝ եկել է վճռական պահը՝ Նիկոլին «ատամ ցույց տալու», ընդ որում՝ այդ վճռական պահը հասունացել է ոչ միայն տավուշցիների համար, այլև՝ ողջ ազգաբնակչության՝ մարզերից՝ Երևան: 

 

Նիկոլի համար միակ սարսափն իշխանության կորուստն է: Հետևաբար՝ եթե նա զգա, որ հող հանձնելով ՔՊ-ի իշխանությունը վտանգվում է՝ իր համար դրանից բխող դժոխային հետևաննքերով, ապա փայտով էլ ծեծեն՝ ոչ մի քայլ չի անելու: Չմոռանանք, որ  2020-ի պատերազմը խոշոր հաշվով Նիկոլի վախերի հետևանքն էր, քանի որ ՔՊ-ն վախենում էր, որ իրեն դավաճան կասեն, եթե գնար խնդրի դիվանագիտական լուծման ճանապարհով: Այդ մասին, ինչպես հայտնի է, չռված աչքերով ՔՊ-ական Նազարյան Լենան էր խոստովանել Հ1-ի եթերում: 

 

Հիմա նույն պատմությունն է, ուղղակի այն տարբերությամբ, որ հանրային դիմադրության շնորհիվ կարելի կլինի ոչ միայն հողերը պահել, այլև թշնամու ախորժակը չգրգռել. հողերը տալն է պատերազմ բերելու, այլ ոչ թե հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել